Աբրահամ Խաշմանյանի ու Հովհաննես Համբարձումյանի ասուլիսը. «Պետք է վաղը քաղենք առավելագույնը»

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին վաղը սեփական հարկի տակ մրցելու է Հունաստանի հավաքականի հետ: Խաղից առաջ լրագրողների հարցերին են պատասխանել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Ի դեպ, վերջինս վաղվա խաղում կրելու է ընտրանու ավագի թևկապը:

Հովհաննես Համբարձումյան

«Ես գտնվում եմ լավ մարզավիճակում: Թիմը լավ մարզավիճակում է: Ունենք կորուստներ, բայց մարտական ենք տրամադրված: Ամեն ինչ պետք է անենք, որ լավ արդյունքի հասնենք»:

«Արթուր Դանիելյանը շատ լավ որակներ ունի, եթե աշխատի դրանց վրա՝ մեծ ապագա կունենա»:

«Նկատել ենք, որ հույներն ավելի թիմային ֆուտբոլ են խաղում, փորձում են հակագրոհների վրա խաղալ: Նոր« արագաշարժ տղաներ ունեն, պետք է փակենք նրանք ուժեղ կողմերն ու օգտագործենք մեր ուժեղ կողմերը, որպեսզի արդյունքի հասնենք»:

Աբրահամ Խաշմանյան

«Գաղտնիք չէ, որ այսօվա դրությամբ կարելի է ասել այնքան էլ երանելի վիճակում չենք հաշվի առնելով բազմաթիվ խաղացողների կորուստը, բայց գիտեք սա ֆուտբոլ է: Ամեն ինչ պատահում է ֆուտբոլում, իրավունք չունենք կառչել այդ հարցից և մտածել ինչ-որ բացասական բաներ մասին: Երեք օր ունեցել ենք, փորձել ենք առավելագույնն անել: Կարող եմ ասել, որ հավաքականը այսօրվա դրությամբ պատրաստ է վաղվա խաղին ու նպատակը մեկն է՝ քաղել առավելագույնը:

Այսօրվա դրությամբ ասեմ, որ լավ ուսումնասիրել ենք մրցակցին, կարող եմ ասել, որ ամբողջովին կազմը փոխված է: Ամղբոջ հիմնական կազմը փոխված է, կա մեկ այլ հիմնական կազմ: Դիտել եմ Իտալիայի ու Բոսնիայի հետ խաղերը և կարող եմ ասել, որ շատ կազմակերպված ու արդյունավետ ֆուտբոլ են խաղում:

Վաղվա խաղում ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը: Առաջնորդվել եմ փորձառությամբ: Մենք գիտենք, որ նա ունի առաջատրի իսկական բնավորություն:

Այնքան նյութեր է լինեում, որ մտածում ես ֆանտաստիկայի ժանրից է: Մենք լավ գիտակցում ենք ու հաշվի ենք առնում ամեն ինչ: Ընդհանրպես հրավեր չենք ուղարկել Հենոյին: Ասվում է հատուկ հրավեր, անհասկանելի է ինձ համար: 

Հայկ Հովհաննիսյան (ՀՖՖ մամուլի ծառայություն). «Մինչև  Աբրահամ Խաշմանյանի նշանակումը Հենոյին ուղարկվել է հրավեր, ինչպես բոլորին: Պարզապես հրավեր, որ տեղեկանանք վնասվածք ունի, թե ոչ: Ռոմայից եկել է պատասխան, որ ունի, իսկ դրանից հետո հրավեր չի եղել: 

Մենք նույնպես առավելագույնն ենք սպասում հավաքականից: Բոլորս գիտակցում ենք, որ ինչ ունենք այսօր մեր ձեռքի տակ… բայց նշեցի, որ չենք կառչելու այդ հարցից և ամեն ինչ անելու ենք առավելագույնը քաղելու համար: Չեմ ուզում խոսել երկրորդ խաղի մասին, ուզում ենք կենտրոնանալ վաղվա խաղի վրա:

Երաշխիքը մի փոքր անհասկանալի է: Իմ պայմանագիրը 1+1 ձևաչափով է: Սա նշանակում է, որ կա երաշխիք ու վստահություն, որ շարունակելու ենք գործընթացը: Չէր էլ կարող կախված լինել այս երկու խաղից: Ստացել եմ կոնկրետ հրավեր, կոնկրետ բանակցություններ է գնացել և սա մեր ազգային հավաքականն է: Դրդելու ինչ-որ պատճառ չեմ կարող նշել, բանակցելուց հետո սիրով համաձայնել եմ գլխավորել: Նախկինում չեմ խոսել հավաքականից, որովհետև ոչ կոռկետ է, խուսափել եմ դրանից:

Բոլորին հուզում է սերնդափոխության հարցը, խոսակցությունները շատ են, բայց մենք չպետք է երազանքով առաջնորդվենք կամ ասենք ռոմանտիզմով: Պետք է ռեալ նայենք ու խոսենք ռեալ: Ինչ կարող ենք անել սերնդափոխության համար: Բոլորը խոսում են, այո ժամանակն է, բայց այս հավաքին յոթ ֆուտբոլիստ բացակայում է: Նրանք տարիների ընթացքում շատ բան են տվել Հենոյի գլխավորությամբ: Մենք պետք է հաշվի առնենք, որ այս տղաները երեսուննանց են, բայց փոխարենը ինչ ունենք: Ինչով պետք է սերնդափոխություն ունենք, միայն խոսքերով: Էրիկ Վարդանյան ունենք, բայց նա դեռ պետք է կայանա որպես հավաքականի խաղացող: Հավաքականը փորձադաշտ չէ: Այո պետք է սերնդափոխություն, բայց ոչ փորձարկումներ, իսկ դրա համար պետք է ունենալ ռեսուրսներ, որոնք հիմա չունենք: Տարիներ շարունակ խոսվել է այդ մասին, որ մենք խաղացողներ ենք պատրաստում հավաքականի համար, բայց ուր են հիմա այդ խաղացողները:

Գաղտնիք է, թե ում ենք վստահելու դարպասը: Առաջին հերթին բոլոր իմ որոշումները բխում են ու բխելու են ֆուտբոլային դաշտից, բայց կա նաև մարդկային գործոն: Կասպարովին պատահական չեմ հրավիրել: Նման տղաները, որ խաղացել են լավ մակարդակով, հոգի են տվել, պրոսֆեիսնոլ են: Մենք պետք է հարգանքի տուրք տանք նման տղաներին: Առաջին հերթին ֆուտբոլային դաշտից են բխելու իմ որոշումները:

Էրիկին հրավիրել եմ ֆուտբոլային գործոնը հաշվի առնելով: Եթե կա մեկ խաղացող, որ կարող է վաղը ամրապնդվել հավաքականում, ապա՝ Էրիկն է: Հասկանում եմ հարցը, բայց կյանքում բոլորն էլ սխալվում են: Չեմ կարծում, որ պետք է շատ խիստ դատել: Չեմ կարծում, որ այս հարցում պետք է զգուշություն ցուցաբերենք:

Մենք ոչ երանելի վիճակում ենք՝ հաշվի առնելով կորուստները: Փորձել ենք մոբիլիզացնել բոլորին: Կարծում եմ մեկ-երկուսին բաց ենք թողել, բայց դրանում խնդիր չեմ տեսնում: Երեք օրում դժվար է մարզավիճակի հետ կապված կոնկերտ բան ասել, բայց Արթուր Սարկիսովի մոտ ցանկություն պակաս չեմ տեսնում: Ապացուցելու բան էլ ունի:

Ամենամեծ կորուստը թիմի ոգին է, առաջատարը՝ Հենոն: Երկրորդ ամենամեծ կորուստը Հարոյանն է: Նա պաշտպանության հենասյունն է: Ինչ վերաբերում է խաղային համակարգին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ունես դու ձեռքի տակ: Եթե երկու Հարոյան ունենայինք, ապա կխաղայինք չորս պաշտպանով, բայց վաղը կտեսնենք: