Մեկ մրցաշրջանում 60 գոլ. Լևանդովսկու երազանքը

«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է ընթացիկ մրցաշրջանում իր ելույթները:

Ի դեպ, այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Ռոբերտ Լևանդովսկին խփել է 6 գոլ, Բունդեսլիգայում՝ 14 և Գերմանիայի գավաթի խաղարկությունում՝ 1 գոլ: Լեհը  Եվրոպայում, փաստորեն, ավելի շատ է գոլեր խփում, քան Եվրոպայի լավագույն առաջատարները և մրցաշրջանի ավարտին կարող է ստանալ «Ոսկե խաղակոշիկը»:

Ռոբերտը խոստովանել է, որ հենց դրան էլ ձգտում է.

- Ես լավ տեմպով սկսեցի: Այն պահելը հեշտ չի լինի, բայց այս տեմպերով ես կարող եմ մեկ մրցաշրջանում ավելի քան 60 գոլ խփել: Սա է իմ երազանքը և նպատակը: Ցանկանում եմ դառնալ այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Սա շատ կարևոր է հարձակվողի համար, – ասել է Ռոբերտ Լևանդովսկին:

Հավելենք, որ Ռոբերտը մի քանի անգամ դարձել է Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու, բայց չի կարողացել առաջ անցնել  այլ առաջնություններից իր գործընկերներին: