Ֆերդինանդ. Մբապեն ոգեշնչում է տղաներիս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը բարձր է գնահատել ֆրանսիացի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեին, որը աճելու իսկական օրինակ է:

20-ամյա Մբապեն համարվում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը: Նա արդեն նվաճել է Աշխարհի գավաթը Ֆրանսիայի հավաքականի հետ և ակումբի մակարդակում նվաճել է բազմաթիվ մրցանակներ:

Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ այժմ Կիլանը երիտասարդների շրջանում իսկական մոտիվացիայի օրինակ է.

-Մբապեն շատ գոլեր է խփում կարևորագույն հանդիպումներում: Երիտասարդությունը տեսնում է Կիլանի հաջողությունը և հասկանում, թե ինչպես կարելի է ամեն ինչի հասնել: Մբապեն սուպերաստղ է, բայց միևնույն ժամանակ շարունակում է համեստ տղա մնալ:

Իմ որդիները ոգեշնչված են Կիլիանից: Նրա շնորհիվ նրանք ձգտում են ֆուտբոլ խաղալ, ձգտում են առաջընթացի: Նրանց դուր է գալիս նաև Վիրջիլ վան Դեյքն ու տեր Շտեգենը, – ասել է Ռիո Ֆերդինանդը: