Սոն. Գոլերը փոքր-ինչ բարձրացրին տրամադրությունս

Հարավկորեացի հարձակվող Սոնգ Հյուն Մինը խոստովանել է, որ «Ցրվենա Զվեզդային» խփած գոլերն իրեն թույլ են տվել խուսափել «Էվերթոնի» դեմ խաղում տհաճ միջադեպից առաջացած հույզերից.

-Ինձ անհանգստացնում էր, որ հուզական խորը ճգնաժամի պատճառով թիմի համար կդառնամ անօգուտ, բայց մարզիչը պնդում էր, որ ես պետք է  խաղամ: Շնորհակալ եմ նրան: Ես իսկապես մի փոքր ցրվեցի: Գոլերն ու հաղթանակը փոքր-ինչ բարձրացրին տրամադրությունս:

Ես դեռ անհանգստացած եմ Գոմեսի համար, բայց հիմա այնքան էլ սուր չեմ արձագանքում տեղի ունեցածին, – ասել է Մինը: