Զիդան. Բենզեման Ռոնալդուի հետ նույն մակարդակի վրա է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովասանքի խոսքեր է հասցեագրել Կարիմ Բենզեմային, ով դուբլի հեղինակ դարձավ «Գալաթասարայի» դեմ խաղում:

Մադրիդի «Ռեալը» անօգնական վիճակում թողեց «Գալաթասարային» «Սանտիագո Բեռնաբեուում»: Նկատելի էր, որ «Արքայական ակումբը» ցանկանում էր արագ լուծել հաջորդ փուլ հասնելու խնդիրը: Միգուցե արդեն որոշվել է, բայց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղին մասնակցությունը երաշխավորելու համար, մնացած 2 հանդիպումներում հարկավոր է ևս 1 միավոր վաստակել: Իսկ առջևում ՊՍԺ-ի և «Բրյուգեի» դեմ խաղերն են:

Զինեդին Զիդանը մամուլի ասուլիսի ժամանակ ցանկացավ առանձնացնել ոչ թե հեթ-տրիկի հեղինակ դարձած  երիտասարդ Ռոդրիգոյի խաղը, այլ Կարիմ Բենզեմային, ով ակումբի կազմում հասավ 50 գոլի շեմին՝ Չեմպիոնների լիգայում.

-Թվերն իրենք են խոսում իրենց մասին: Ֆուտբոլ սիրող ֆուտբոլիստը դա ցույց է տալիս խաղադաշտում: Կարիմը չափազանց կարևոր է թիմի համար: Վերջին մեկ տարվա ընթացքում նա ավելի է հասունացել: Հիմա նա հավասար է Ռոնալդուի հետ, – ասել է Զիդանը: