Ռոդրիգո. Երազում էի, որ մի օր «Սանտյագո Բերնաբեուն» երգելու է ինձ համար

Մադրիդի «Ռեալի» երիտասարդ հարձակվողը հազիվ  է զսպել արցունքները, երբ «Սանտյագո Բեռնաբեուի» տրիբունաները վանկարկում էին նրա անունը:

18-ամյա հարձակվող Ռոդրիգո Գոեսը դարձավ «Գալաթասարայի» դեմ խաղի աստղը: Բրազիլացի ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» համար պաշտոնական հանդիպումներում խփել է 5 գոլ՝ վեց հանդիպումներում:

Երեկվա խաղի վերջնական սուլիչից հետո տրիբունաները վանկարկում էին Ռոդրիգո անունը: Տեսախցիկները ֆիկսել  են, թե ինչպես է խաղացողը զսպում արցունքները.

-Երազում էի, որ «Սանտիագո Բեռնաբեուն» մի օր  երգելու է իմ անունը: Դա տեղի ունեցավ  ավելի շուտ, քան ես մտածում էի: Փորձում եմ հանգստություն պահպանել, բայց դեռ արցունքներս չեմ կարողանում զսպել: Ուրախ եմ, անբացատրելի ուրախ, որ կարողացա օգուտ տալ «Ռեալին» ու դրական հույզեր պարգևել երկրպագուներին, – ամփոփել է Ռոդրիգոն: