Բենզեմա. Ես հեռու եմ լեգենդ լինելուց

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ով Չեմպիոնների լիգայում իր 50-րդ գոլը խփեց «Ռեալի» համար, չի հավատում, որ արդեն հասել է ինչ-որ անհավանական մակարդակի:

Չեմպիոնների լիգայում «Ռեալի» համար ամենաարդյունավետ հարձակվողը դեռ շարունակվում է մնալ Կրիշտիանու Ռոնալդուն: Նրա հաշվին 105 գոլ կա գրանցված: Այնուհետև գալիս է Ռաուլը՝ 66 գոլային ցուցանիշով: 3-րդն այժմ Քարիմ Բենզեման. նա ունի 50 գոլ:

-Մենք լավ խաղացինք, գոլեր խփեցինք և զվարճացանք: Երկրպագուների հետ իսկական տոն էր:

Ես ինձ լեգենդ չեմ համարում: Ես դեռ հեռու եմ այս տիտղոսից: Երբեք չեմ մտածել, որ Չեմպիոնների լիգայում 50 գոլ կխփեմ «Ռեալի» համար, բայց, իհարկե, ուրախ եմ այս նվաճման համար:

Միշտ փորձում եմ օգնել թիմին: Ես ինձ վստահ եմ զգում: Ի վերջո, ես ոչ միայն գոլ խփեցի, այլև օգնեցի, որ հաղթենք: Սա ոչ պակաս կարևոր է,- ասել է Բենզեման: