Կին մրցավարը Կակայի հետ սելֆի է արել վերջինիս դեղին քարտ ցույց տալուց հետո

 Իսրայելի և Բրազիլիայի հավաքականների Լեգենդների միջև կայացած ընկերական հանդիպման ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել: Հանդիպման մասնակցում էր նաև Կական:

Խաղի դրվագներից մեկում գլխավոր մրցավարը դեղին քարտով զգուշացրել է «Միլանի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպանին: Դրանից անմիջապես հետո նա գրպանից հանել է սմարթֆոնը և  լուսանկարվել Կակայի հետ:

Հարկ է նշել, որ դեղին քարտ Կական ստացել է հանց այնպես, պարզապես վազելիս է եղել, ու մրցավարը հանկարծ նման որոշում է կայացրել: