«Ման. Սիթին» որոշել է ակադեմիա հրավիրել իր նախկին սանին՝ Ուեյն Ռունիի որդուն

«Ման. Սիթին» որոշել է կրկին իր ակադեմիա հրավիրել իր նախկին սանին՝ Ուեյն Ռունիի որդուն՝ 10-ամյա Կայիին: Հիշեցնենք, որ Ռունին ընտանիքի հետ տեղափոխվել էր ԱՄՆ, իսկ օրերս արդեն պայմանագրի ժամկետը լրացել է MLS-ի հետ, և այժմ անգլիացին կրկին հայրենիքում է: Այս փաստը չի վրիպել «Քաղաքայինների» ղեկավարության աչքից, և «Սիթիի» ակադեմիան որոշել է կրկին հրավիրել Ռունի կրտսերին, որը նախկինում մարզվում էր այստեղ: