Էվրայի ձախողված նորամուտն ու Ֆերգյուսոնի դիտողությունը

Ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան հիշել է, թե ինչպես է ձախողվել «Օլդ Թրաֆորդում»:

Ձախ եզրային պաշտպան Պատրիս Էվրան 2006-ին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» Մոնակոյից: «Կարմիր սատանաների» համար նրա դեբյուտային հանդիպումը ձախողվեց. մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» էր: Էվրան պատմել է, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ.

-Ես իսկապես ցանկանում էի իմ նորամուտը հիշարժան  դարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, բայց խաղից առաջ հիվանդացա: Որոշեցի ոչինչ չասել Ֆերգյուսոնին: Մտածեցի, որ կարող եմ կարգավորել դա: Բայց  չկարողացա դա անել: Ես պարզապես ահավոր խաղացի: Ինձ փոխարինեցին 45 րոպե անց: Ֆերգյուսոնն  ասաց. «Հիմա նստի՛ր և նայի՛ր, թե ինչպես են խաղում անգլիական ֆուտբոլ»: Ինձ համար շատ տհաճ էր այդ իրավիճակը:

Նույնիսկ իմ գործակալը խաղից հետո ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը մեծ սխալ էր: Լավ է, որ ես ուժ գտա իմ մեջ ամեն ինչ շտկելու համար, – ամփոփել է Էվրան: