Զիդան. Ուզում եմ ընդմիշտ մնալ «Ռեալում»

Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ խաղին ընդառաջ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շեշտել է, որ կցանկանար շարունակել մարզել թիմը դեռ երկար ժամանակ:

Զինեդին Զիդանի ապագան վտանգված է, քանի որ «Ռեալը» հեռու է լավ մարզավիճակից: Սակայն ֆրանսիացի մարտավարը չի էլ մտածում հեռանալու մասին: Ընդհակառակը, նա մտադիր է փոփոխություն մտցնել թիմում:

-Ֆուտբոլասերները արագ կմոռանան նվաճումներդ, եթե ներկա պահին արդյունք չտաս: Այն, ինչ մենք արեցինք «Ռեալի» հետ ոչ վաղ անցյալում, անհավատալի է: Կարո՞ղ ենք կրկնել դա: Մենք կարող ենք, բայց որոշակի պայմաններում:

Իհարկե, ինձ անհանգստացնում է հասարակության արձագանքը, բայց ես հավատում եմ, որ ճիշտ քայլեր եմ ձեռնարկում: Ես չեմ պատրաստվում հեռանալ «Ռեալից»: Իսկ որքա՞ն եմ պատրաստվում այստեղ մնալ: Ընդմիշտ: Իմ խնդիրն է շտկել իրավիճակը և ամեն ինչ վերադարձնել կրկնակի լավ ձևով, – ասել է Զիդանը: