Նեյմար. Հասկանում եմ, թե ինչու չեմ կարող հայտավորվել «Ոսկե գնդակին»

Բրազիլացի հարձակվող Նեյմարը նորմալ է ընդունել այն փաստը, որ  չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակում:

Նեյմարը հաստատ չի ստանա «Ոսկե գնդակ-2019» -ը, և ոչ ոք չի էլ կանխատեսել, որ հարձակվողը կլինի հավակնորդների շարքում: Եվ այդ ամենը հաճախակի վնասվածքների պատճառով: Երբ Նեյմարը մտնում է խաղադաշտ,  հիանալի է խաղում, շատ գոլեր է խփում: Բայց նա 2019-ին բավարար հիմքեր չուներ կանգնելու լավագույնների կողքին:
Նեյմարը նորմալ է ընդունել տեղի ունեցածը.

-Ես նույնիսկ չէի մտածել, որ կարող եմ մասնակցել «Ոսկե գնդակին»: Ես վեց ամիս հիվանդանոցում եմ անցկացրել, ի՞նչ մրցանակների մասին կարող ենք խոսել:

Ես մտածում եմ հաջորդ տարի կլինի դա: Վստահ եմ, որ այն ավելի հաջողակ կդառնա ինձ համար, – ասել է Նեյմարը: