Արսեն Վենգեր. Ես շատ կոնֆլիկտներ եմ ունեցել այլ մարզիչների հետ

«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը վերհիշել է Պրեմիեր լիգայում տեղի ունեցած իր բախումները այլ մարզիչների հետ.

-Անգլիայի առաջնությունում մրցակցությունը միշտ բարձր է եղել, ուստի նույնիսկ լավ մարդիկ կարող են թշնամի դառնալ: Ես չեմ փորձել գիտակցաբար ինչ-որ մեկի հետ բախվել, պարզապես դա տեղի է ունեցել՝ վիճահարույց իրավիճակներ, խոսքից խոսք, վիրավորանքից վիրավորանք:

Իմ առաջին թշնամին Ալեքս Ֆերգյուսոնը դարձավ: Հիմա ես ուրախ եմ, երբ տեսնում եմ նրան, բայց այն ժամանակ չէինք հանդուրժում միմյանց: Մամուլի ասուլիսները վերածվում էին ֆարսի, որտեղ մեկը փորձում էր ոչ ուղղակի վիրավորել մյուսին:

Իմ երկրորդ ամենամեծ թշնամին Ժոզե Մոուրինյոն էր, բայց այստեղ նա ինքն էր մեղավոր: Նրա լեզուն չափազանց երկար է: Ինձ թվում էր, որ նա  սկսեց միտումնավոր հրահրել ինձ՝ մտածելով, որ կկարողանա այնպես անել, որ կորցեմ վստահությունս ինքս իմ նկատմամբ,- մեկնաբանել է  Արսեն Վենգերը: