Գվարդիոլա. «Սիթին» դեռ պատրաստ չէ նվաճել Չեմպիոնների լիգան

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան զգում է, որ իր թիմը դեռ պատրաստ չէ Չեմպիոնների լիգան նվաճելու համար:

Ներքին առաջնությունում հսկայական հաջողություններից հետո, սպասվում է, որ Գվարդիոլան «քաղաքաբնակների» հետ կհաղթեի նաև եվրոպական առաջնությունում: Այնուամենայնիվ, այս մրցաշրջանի մեկնարկը ստիպեց կատալոնացի մարզչին մտածել, որ իր թիմը դեռ պետք է աշխատի: Դա առավել ցայտուն երևաց նաև շաբաթ օրը «Կրիստալ Փելասի» նկատմամբ 0-2 հաշվով տարած հաղթանակի ընթացքում, երբ «Սիթին»  ակնհայտ խնդիրներ ուներ.

-Մենք շատ պահեր ենք կորցնում մրցակցի դարպասների մոտ, և մենք պետք է ավելի «մահացու» լինենք: Երբ մարդիկ խոսում են Չեմպիոնների լիգայի մասին՝ որպես  մեզ համար նպատակի, ես կուզեմ ասել՝ մենք դեռ պատրաստ չենք:

Մենք ստեղծում ենք շատ գոլային պահեր և ոչ շատ, բայց թույլ ենք տալիս մրցակցին նույնպես ստեղծել, բայց մենք դեռ կարող ենք ավելացնել. նախորդ երկու մրցաշրջանում մենք թիմ էինք, որը շատ միավորներ է վաստակում և շատեր գոլային պահեր ստեղծում: Մենք կրկին կանենք դա, դրանում կասկած չունեմ, բայց դեռ պետք է ջանքեր գործադրենք՝ ավելի լավ օգտվելու մեր պահերից, – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը: