Մոուրինյո. Խոստովանում եմ՝ ուրախ եմ, որ «Լիվերպուլը» չհաղթեց

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Օլե-Գունար Սուլշերը մարտավարական առումով գերազանցեց  «Լիվերպուլի»  իր գործընկերոջը՝ Յուրգեն Կլոպին:

Կիրակի «Լիվերպուլը» ոչ միայն չկարողացավ Պրեմիեր լիգայում անցկացնել իր  18-րդ անընդմեջ հաղթանակը, այլ նույնիսկ համարյա պարտվեց՝ խուսափելով դրանից հանդիպման ավարտից ընդամենը 5 րոպե առաջ:

VAR համակարգի կիրառումը, ըստ որի հաշվվեց տանտերերի գոլը և հյուրերի գոլը՝ ոչ, Կլոպին վրդովեցրեց, ով հանդիպումից հետո հայտարարեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միայն «ցանկանում էր պաշտպանվել», բայց Մոուրինյոն համոզված է, որ Յուրգենը մեկ այլ բանից էր նեղված.
-Կլոպը նեղված էր, քանի որ «Օլդ Թրաֆորդում» երբեք չի կարողացել հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: Կարծում եմ, որ նրան ավելի շատ մենյուն դուր չեկավ, որովհետև պատվիրել էր միս, այնինչ ձուկ ստացավ:

Նրանց դուր է գալիս այնպիսի մրցակիցների հետ խաղալը, որոնք թույլ են տալիս իրենց անընդհատ գրոհել: Իհարկե, այս պահին «Յունայթեդը» սահմանափակ հնարավորություններ ունի, բայց միևնույն ժամանակ «Յունայթեդն» այս անգամ այլ կերպ էր խաղում:

Նրանք փորձեցին խանգարել «Լիվերպուլին» արագ շարժվելով մեկ դիրքից մյուսը, նրանք անընդհատ խաղում էին  երեք կենտրոնական պաշտպաններով և որ կարևորն է՝ միշտ մնում էին կոմպակտ: Իսկ «Լիվերպուլին» դուր չեկեվ մենյուն:

«Լիվերպուլը» խորը պաշտպանություն հաղթահարելու հմտություն չուներ: Պետք է խոստովանեմ, ես շատ ուրախ եմ, որ նրանք չհաղթեցին, քանի որ մյուս ռեկորդը («Չելսիի» ինը հաղթանակը 2005/06 մրցաշրջանի սկզբում) պատկանում է ինձ, ոչ թե նրանց:

Երբեմն նրանք դժվարություններ են ունենում այն թիմերի դեմ, որոնք խորը պաշտպանվում են: Նրանք կարող են ջախջախել մրցակցին, ով խաղում է այնպես, ինչպես իրենք են ուզում: Ակնհայտ է, որ Յուրգենը մի փոքր նեղված է,- ասել է Մոուրինյոն Sky Sports-ի եթերում: