Մանե. Խնդիրներ չունեմ Սալահի հետ

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հայտարարել է, որ  խնդիրներ չունի իր թիմակից Մոհամեդ Սալահի հետ՝ կապված Պրեմիեր լիգայի օգոստոսի 31-ին կայացած «Բերնլիի» դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:

Հանդիպման ժամանակ բարենպաստ դիրքում գտնվող Մանեին Սալահը գնդակը չփոխանցեց, իսկ Մանեն  բռնկվեց տեղի ունեցածից:

Այնուամենայնիվ, Սադիոն արագորեն ուշքի եկավ այս զայրույթի պոռթկումից  և հաշտվեց Մոհամեդի հետ նույնքան արագ, որքան բարկացել էր, և հարցն անգամ չհասավ հանդերձարան.

-Նա (Սալահ) ասաց ինձ. «Սադիո՛, ինչո՞ւ ես բարկացել»: Ես պատասխանեցի. «Դու պետք է ինձ  տայիր գնդակը, Մո՛»: Դրան ի պատասխան` նա ասաց. «Ես քեզ չեմ տեսել: Գիտես, ես քո դեմ ոչինչ չունեմ»: Իհարկե, ես դա գիտեմ, բայց նրա արձագանքը մի փոքր տարօրինակ էր:

Մենք երբեմն խոսում ենք հեռախոսով, նամակներ ենք գրում միմյանց  և խնդիրներ չունենք: Մենք խոսել ենք այդ մասին ու վերջ, ամեն ինչ նախկինի պես է:
Մենք զրուցեցինք միմյանց հետ, հետո մարզիչը ինձ կանչեց իր աշխատասենյակ: Ես ասացի նրան, որ մենք արդեն լուծել ենք ամեն ինչ, և նա հաճելիորեն զարմացավ, – ասում է Մանեն Canal Plus- ին: