Մեսսի. Պրիմերան Չեմպիոնների լիգայից կարևոր է

Լիոնել Մեսսին հայտարարել է, որ «Բարսելոնայի» համար ներքին առաջնությունում հաջողությունը առաջնային է:

Իր կարիերայի ընթացքում Լիոնել Մեսսին 10 անգամ բարձրացրել է Լա լիգայի գավաթը: Նա «Բարսայի» հետ  Չեմպիոնների լիգան նվաճել է 4 անգամ և ևս 6 անգամ հաղթել Կոպա դել Ռեյում:

-Չեմպիոնների լիգայում միշտ էլ արտասովոր և յուրահատուկ մրցակցություն է: Այնտեղ ամեն ինչ շատ լուրջ է, քանի որ լավագույններից լավագույնները դուրս են գալիս խաղադաշտ: Հայտնի է նաև, որ Լա Լիգան չափազանց լուրջ առաջնություն է: Հենց նա է, որ թույլ է տալիս  որակավորվել Չեմպիոնների լիգայում:

Պրիմերան ավելի կարևոր է, քան Չեմպիոնների լիգան: Համենայն դեպս «Բարսելոնայի» համար: Սկզբում հարկավոր է բավարար քանակությամբ միավորներ ապահովել առաջնությունում, այնուհետև հայտավորվելլ Չեմպիոնների լիգայում, – ասել է Մեսսին: