Ալեգրի. Դեռ անգլերենին լավ չեմ տիրապետում, բայց սովորում եմ

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է այն լուրերը, որ շատ շուտով կզբաղեցնի Օլե Գունար Սուլշերի տեղը  «Մանչեսթեր Յունայթեդում»:

Այս շաբաթ իտալական «Tuttosport» պարբերականը հրապարակեց մի հոդված, ըստ որի՝ Ալեգրին զգալի առաջընթաց է գրանցել «Կարմիր սատանաների» հետ բանակցություններում, և անգամ նշել, որ մոտ օրերս կնշանակվի գլխավոր մարզչի պաշտոնում:

Ի դեպ, նշվում էր նաև, որ «Յունայթեդը» պատրաստ է Ալեգրիին վճարել տարեկան 6,5 ֆունտ աշխատավարձ, և Մասիմիլիանոն արդեն պլանավորում է ձմեռային տրանսֆերներ իրականացնել՝ առաջնահերթություն տալով իր նախկին ակումբից Մանչեսթեր բերել Էմրե Ջանին և Մարիո Մանջուկիչին:
Սակայն Ֆուտբոլային մարզիչների ասոցիացիայի սիմպոզիումի ժամանակ Ալեգրին հումորով մոտեցավ այդ լուրերին.

-Ես դեռ անգլերենին լավ չեմ տիրապետում, բայց սովորում եմ, –  52-ամյա իտալացու խոսքերն է մեջբերում Goal- ը: