Սիլվա. Մանեն արժանի է «Ոսկե գնդակին» հայտավորվելուն

ՊՍԺ-ի ավագ և պաշտպան Տիագո Սիլվան կարծիք է հայտնել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի մասին: 35-ամյա բրազիլացին կարծում է, որ սենեգալացին պետք է որակավորվի «Ոսկե գնդակի» նոմինանտների ցանկում.

-Սադիո Մանեն համաշխարհային կարգի խաղացող է: Նա հիանալի է: Նա շատ արագ է շարժվում, լավ է տիրապետում գնդակին և  խելացի է իր գործողություններում:

Կարծում եմ՝ նա արժանի է «Ոսկե գնդակի» մասնացիցների ցանկում հայտնվելուն, – ֆուտբոլիտի խոսքերն է մեջբերում Anfield Watch- ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին France Football- ը կհրապարակի այս մրցանակի համար 30 թեկնածուների ցուցակը: 2019 թվականի «Ոսկե գնդակը» կշնորհվի դեկտեմբերի 2-ին:

Ըստ շատ մասնագետների և լրատվամիջոցների՝ հաղթողի հիմնական հավակնորդներն են Վիրջիլ վան Դեյքը, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: