Բուֆոն. Երբ խմում եմ, վերահսկողությունս կորցնում եմ

Իտալացի լեգենդար դարպասապահը հիշել է իր նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Ջանլուիջի Բուֆոնն իր ինքնակենսագրականում պատմել է մի  պատմություն այն ժամանակների մասին, երբ նա դեռ «Պարմայի» ֆուտբոլիստ էր. «Սերիա Ա-ում «Պարմայի» հետ իմ առաջին դեբյուտային խաղից մեկ շաբաթ առաջ ես ընկերոջս և երկու աղջիկների հետ գնացի բար: Մենք  թունդ խմիչք պատվիրեցինք: Երբ խմում եմ, միշտ չէ, որ վերահսկում եմ ինձ: Նման պահերին ես դառնում եմ բոլորովին անվախ: Բարը փակելուց հետո ես կարիքներս հոգացի  ընկերոջ մեքենայի մոտ: Տեսնելով դա՝ բարի տերն անմիջապես զանգահարեց ոստիկանություն:

Տրամաբանական է, որ դրանից հետո ես ինձ թույլ տվեցի կոպիտ վերաբերվել իրավապահների հետ: Այնուհետև ամեն ինչ հայտնի դարձավ ակումբին: Ստիպված էի ներողություն խնդրել: Բայց այս դեպքը չխանգարեց ինձ նորամուտս նշել  «Միլանի» հետ խաղում», – գրել է Ջանլուիջի Բուֆոնը: