Վենգեր. «Ռեալը» գլխավորելիս՝ ավելի քիչ ազդեցություն կունենայի

«Զինագործների» նախկին մարզիչը պատմել է, թե ինչու չի գլխավորել «Ռեալը», երբ ժամանակին առաջարկ է ստացել «Սերուցքայիններից»:

Արսեն Վենգերը խոսել է նաև  այն մասին, թե որ գործառույթներն ու իրավունքներն են իրեն օժտված եղել լոնդոնյան ակումբում.

-Մարզչական կարիերայիս առաջին տարիներին ես հասկացա, որ  ինքս եմ ցանկանում որոշել, թե ինչպես եմ աշխատելու: Ես չէի ուզում, որ որևէ մեկը ինձ ասի, թե ինչ անեմ:

Երբեմն մտածում եմ այն ​​մասին, թե արդյոք ես միշտ ամեն ինչ ճի՞շտ եմ արել: Այդ օրերին ես այնպիսի զգացողություն ունեի, որ գտնվում եմ մի ակումբում, որտեղ  գործելու լիակատար ազատություն պետք է ունենամ:

Ինչ վերաբերում է «Ռեալին», ես չէի տեսնում այն հիմնավոր կետը, հանուն որի պետք է հրաժարվեմ «Արսենալից»: Ամեն ինչ հենց այնպես չկարողացա թողնել` հանուն «Ռեալի»  ռիսկային նախագծի: Ես հիանալի պայմաններ ունեի, չնայած Մադրիդում ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել: Բայց այնտեղ հաստատ ես ավելի քիչ ազդեցություն կունենայի իրավիճակի վրա: Այդ պատճառով ես որոշեցի մնալ Լոնդոնում,- ասել է Վենգերը: