Մանչինի. Հիմա ինձ մեկ այլ ռեկորդ է հետաքրքրում

Իտալիայի ազգային հավաքականի մարզիչը խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի դեմ խաղի (5: 0)   տպավորությունների մասին:  Ռոբերտո Մանչինիի ու Իտալիայի հավաքականի համար սա դարձավ իններորդ անընդմեջ հաղթանակը.

-Կազմը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, և, հետևաբար, զարմանալի չէր, որ տղաների գործողություններն առաջին խաղակեսում որոշ առումով անհամատեղելի էին: Այնուամենայնիվ, բավականին հաճելի պահեր պարգևեցինք երկրպագուներին: Հարկ է, որ իմ խաղացողները  բարելավեն փոխըմբռնումը, չէ՞ որ ոչ բոլորն էին ներգրավված եղել մեր նախորդ խաղերում:

Հիանալի է, որ կարողացա կրկնել Պոձոյի նվաճումը՝ ինը հանդիպում անընդմեջ հաղթելու առումով: Բայց հիմա ինձ ավելի շատ հետաքրքրում է նրա մյուս ռեկորդը: Չէի հրաժարվի Աշխարհի գավաթը  երկու անգամ  հաղթելուց,- ասել է Ռոբերտո Մանչինին: