Գյուլբուդաղյանցը` ֆինների հետ խաղից հետո. «Երկրորդ գոլից հետո մեզ մոտ խաղային կարգապահությունը կորավ»

Ֆինլանդիայի հետ խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը տվել է իր մեկնաբանությունները: 

«Առաջին խաղակեսում ինչ-որ-բաներ ստացվում էր, գոլային պահեր ստեղծեցինք, մրցակիցը ավելի շատ ստանդարտից էր ստեղծում վտանգավոր պահեր: Մի քանի անկյունային եղավ, մեկից հետո գոլ խփեցին: Երկրորդ կեսում փորձեցինք առաջ գնալ, մի քիչ բացվեցինք, հակագրոհը բաց թողեցինք երկրորդ գոլն ընդունեցինք, դրանից հետո մեզ մոտ խաղային կարգապահությունը կորավ: Չնայած փոփոխություններ կատարեցինք, որ թարմացնեինք խաղը առաջին գծում, բայց չստացվեց»:

«Անշուշտ զգացվեց առաջատարների բացակայությունը: Կամոն մեր ոգին է, մեր թիմի արագությունն է, Կառլենը մեր թիմի բնավարությունն է, Մխիթարյանն այն խաղացողն է, որը տարբերություն է ստեղծում, որի բացակայությունը շատ զգացվեց ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում»:

«Դուրս ենք գալու խաղանք հաղթանակի համար:  Կրկին պետք է փորձենք հոգեբանական այն ամեն ինչը, ինչ ձեռք ենք բերել փորձենք պահել: Փորձենք երկու խաղով լավ ավարտենք: Միայն սերնդափոխությունով չէ, նորությունները որոնք ասում էինք պետք է մնա»:

«Առաջին երկու խաղից հետո մարտավարությունը փոխեցինք: Մենք փորձեցինք ավելի ագրեսիվ ու բարձր պրեսինգով ֆուտբոլ խաղալ: Դրանից հետո վեց խաղ ենք անցկացրել, տարել ենք երեք հաղթանակ, մեկ ոչ-ոքի ու երկու պարտություն ենք կրել: Փորձեցինք համարձակ ֆուտբոլ խաղալ ու ֆուտբոլ խաղալ: Ճիշտ է, հավաքականում դժվար է: Քիչ ժամանակով են գալիս, որ կարողանաս խաղաոճ դնես, ձեռագիր դնես: Ինչ-որ բաներ ստացվեց, ինչ-որ բաներ` ոչ»: