Ռոնալդուն ու նրա ռեկորդները

Կրիշտիանու Ռոնալդուն Ուկրաինայի ազգային հավաքականի դեմ խաղում (1: 2) խփեց իր կարիերայի յոթ հարյուրերորդ գոլը, բայց դրանցից միայն 16-ն է նա հեղինակել երկուշաբթի օրեին: Այս հաշվարկը կատարել է Gracenote Live-ը:

Հինգշաբթի օրը պորտուգալացու համար նույնպես անարդյունավետ օր է: Իհարկե, սա այն օրերից է, երբ հանդիպումներ քին են լինում: Կամ լինում են հիմնականում Եվրոպա լիգայի խաղերը, որոնցում նա չի մասնակցել: Ամեն դեպքում հինգշաբթի օրերին խփած նրա գոլերի քանակը 17 է:

Ուրբաթ օրերին Կրիշտիանուն խփել է 26 գոլ, բայց մյուս օրերին նա իր ակտիվում եռանիշ թվով գոլեր ունի՝ երեքշաբթի (108), չորեքշաբթի (140), կիրակի (144) և շաբաթ (249):