Ժիրու. Հիասթափված եմ «Չելսիում» իմ կարգավիճակից

Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ ցանկանում է ավելի հաճախ հայտնվել խաղադաշտում, բայց միևնույն ժամանակ չի քննադատել Ֆրանկ Լեմպարդին:

«Չելսիի» հարձակվողը չի թաքցնում այն ​​փաստը, որ հիասթափված է թիմում իր կարգավիճակից: Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստը հասկանում է, որ դրանում որևէ մարզչական մեղք  չկա.

-Ես ընդունո՞ւմ եմ իմ կարգավիճակը «Չելսիում»: Ոչ,  հիասթափված եմ: Միշտ եղել եմ խոնարհ և հարգալից, բայց հիմա համաձայն չեմ Լեմպարդի հետ: Ես նրան չեմ քննադատում, բայց գիտեմ, որ արժանի եմ պարբերաբար խաղալուն:

Ինձ համար հեշտ էր 2 տարի առաջ հեռանալ «Արսենալից», նույնը նաև  «Չելսիի» դեպքում կլինի,- ասել է Ժիրուն: