Ստերլինգ. Բուլղարացի երկրպագուներն ապուշ են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը  մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլի Բուլղարիայի և Անգլիայի հավաքականների միջև կայացած հանդիպման բուլղարացի երկրպագուների պահվածքը:

Ռահիմ Ստերլինգը, խոսելով ռասիզմի մասին, չի կարողանում պատշաճ արտահայտություններ ընտրել՝ բնութագրելով այն մարդկանց, ովքեր վիրավորել են իրեն.

-Ցավալի է, որ Բուլղարիայի հավաքականի երկրպագուները ապուշներ են: Կարևորն այն է, որ մենք վաստակեցինք մեր երեք միավորը: Գարեթ Սաութգեյթը կարող է հպարտանալ մեզնով, մենք կատարել ենք մեր պարտականությունները, չնայած բոլոր դժվարություններին, – ասել է Ռահիմ Ստերլինգը: