Տիգրան Բարսեղյանը` Ֆինլանդիայի հետ խաղից առաջ. «Պետք է շատ գոլեր խփենք ու բաց չթողնենք, որ հաղթենք»

Ֆինլանդիայի հավաքականի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով ինչպես անցած խաղին, այնպես էլ վաղը կայանալիք հանդիպմանը:

«Միշտ հաղթանակի համար ենք մտնում խաղադաշտ, հնարավորությունները հավասար են: Երկար ճանապարհ ենք անցել, ունենք լավ մարզիչներ, լավ թիմ, երկրպագուներ: Հավատում եմ, որ կարող ենք հաղթել և երեք միավորով վերադառնալ»:

«Լիխտենշտեյնի հետ խաղում թիմի խաղը ստացվեց, պարզապես 1:1 ավարտվեց: Մենք նորմալ ֆուտբոլ ենք խաղացել, նորմալ պրեսինգ ենք կիրառել, մարզչի հրահանգները կատարել ենք: Պարզապես սա ֆուտբոլ է: Շատ-շատ լավ թիմեր պարտվում են ավելի ցածրակարգ թիմերի: Սա ֆուտբոլ է ու դու ոչինչ չես կարող փոխել»:

«Վաղը պետք է ագրեսիվ խաղալ, ամեն մետրի համար պայքարել: Պետք է շատ գոլեր խփենք ու բաց չթողնենք, որ հաղթենք»: