Քեյն. «Տոտենհեմի» մասին չեմ մտածում, երբ հավաքականում եմ

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ընդգծել է, որ Անգլիայի հավաքականում գտնվելու ընթացքում չի պատասխանի «Տոտենհեմի» հետ կապված հարցերին:

Վերջերս Անգլիայի հավաքականը  անակնկալ պարտվեց Չեխիայի ընտրանուն: «Երեք առյուծները» պատրաստվում են վերականգնել կորցրածը Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում, բայց լրագրողները հիշեցնում են Քեյնին այն մասին, որ վերջինս  խնդիրներ ունի նաև «Տոտենհեմի» հետ: Լրագրողները խաղացողին հարցրել են, արդյոք նա հավատու՞մ է, որ «Տոտենհեմի» վատ կարգավիճակը ինչ-որ կերպ ազդում է անգլիական թիմում իր ելույթների վրա.

- Ես չեմ մտածում «Տոտենհեմի» մասին, երբ հավաքականի կազմում եմ: Եվ ես կապ չեմ գտնում ձեր հարցի մեջ: Ինձ մի՛ հարցրեք «Տոտենհեմի» մասին, մինչ ես հավաքականի կազմում եմ: Դուք շեղում եք ինձ: Հետաքրքիր չէ՞ ինչ-որ բան հարցնել հավաքականի մասին, – զարմացած ասել է Քեյնը: