Բոնուչի. Մանչինին իսկական թիմ է ստեղծել

«Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին ասել է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարողացել է լավ մթնոլորտ ստեղծել թիմում.

-Խաղացողների և Մանչինիի միջև հիանալի փոխըմբռնում է ստեղծվել: Ոչ ոք չի ուշանում, չկա ոչ մի ավելորդ խոսակցություն. մենք ոչ միայն ընտրված խաղացողներ ենք հավաքականի համար, այլ իսկական թիմ ենք: Մենք Իտալիայի հավաքականի մարզաշապիկը հագնելիս ուրախություն և ոգևորություն ենք զգում: Մենք միավորված ենք, կարծես մեկ ընտանիք լինենք:

Ես միշտ երախտապարտ կլինեմ Մանչինիին 2006-ին «Ինտերում» նորամուտ կատարելուս համար: Իտալիայի հավաքականում իմ առաջին խաղը նույնպես յուրահատուկ սենսացիա էր: Ես հիշում եմ, թե ինչպես Ֆաբիո Կաննավարոն թփթփացրեց ուսիս, և դրանից ես ավելի հանգիստ էի զգում ինձ, – պատմել է Բոնուչին GdS- ին:

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստին հաջողվել է Ազգային հավաքականի համար անցկացրած խաղերի քանակով առաջ անցնել նախորդ ռեկորդակրին՝ հարձակվող Ալեսանդրո դել Պիերոյին: