Փոփոխություններ Հայաստանի առաջին խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք պայմանավորված են Հայաստանի Մ-21 հավաքականի մրցելույթներով Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլում: 

Հոկտեմբերի 16-ին նշանակված «Արարատ-Արմենիա-2» – «Փյունիկ-2», «Լոկոմոտիվ» – «Շիրակ-2»  և «Արագած» – «Ուրարտու-2» հանդիպումները կկայանան հոկտեմբերի 18-ին: Խաղերի սկիզբը՝ ժամը 15:00-ին:

ffa.am