Արմեն Գյուլբուդաղյանց. «Ցավում եմ, բայց հնարավորություն դեռ կա»

Լիխտենշտեյնի հետ խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը տվել է իր մեկնաբանությունները:

«Չեմ կարծում, որ սխալվել ենք մեկնարկային կազմն ընտրելիս, հենց այդ կազմով հաղթում էինք 1:0 հաշվով, երևի միայն Արազի փոխարինումը ուշացրեցինք: Ինչ վերաբերում է երկրորդ փոփոխությանը, ապա խաղացողին, որին ցանկանում էինք փոխարինել ինքն ավելի ակտիվ էր, դրա համար չէինք փոխարինում»:

«Երկու հակագրոհ բաց թողեցինեք, որից մեկն ավարտվեց գոլով: Հակագրոհ բաց չենք թողել: Երկու հատ եղավ, մեկը գոլային պահ էր, մեկը գոլ եղավ: Ինչ վերաբերում էր սուր պահերին, ապա վերջին փոխանցումները մեզ մոտ չէր ստացվում: Լավ վերահսկում էնք գնդակը, պարզապես վերջին հարվածը, վերջին փոխանցումը չէր ստացվում: Մրցակիցը խորը պաշտպանվում էր, շատ կոմպակտ էին խաղում, տարածություն չկար»:

«Սարգիս Ադամյանի խաղի հետ կապված: Եղավ երկու դրվագ, երբ աջից Տիգրանն էր, կամ եթե չեմ սխալվում Գևորգն էր դուրս գալիս, ինքը պետք է փոխանցում կատարեր: Նրա մոտ այսօր դրիբլինգն այդքան լավ չէր ստացվում»:

«Այն էր, ինչ սպասում էինք մրցակցից: Պաշտպանվում էին, սպասում էին իրենց հակագրոհներին»:

«Պետք է հասցնենք վերականգնել, տրամադրել թիմին, որպեսզի լավ խաղ խաղանք Ֆինլանդիայում»:

«Կամո Հովհաննիսյանի վիճակի մասին առավոտյան տեղեկություն կունենանք»:

«Ֆինլանդիայի արդյունքը իմացանք, հանդերձարանում նույնիսկ նշեցինք, որ հանկարծակի մենք մեզ թյուրիմացության մեջ չգցենք: Դժվար խաղ է մեզ սպասում, պետք է շատ ուշադիր խաղանք»:

«Ցավում եմ, բայց հնարավորություն դեռ կա: Կփորձենք մինչև վերջ չհանձնվել, մինչև վերջ արդյունքի հասնել»:

«Մարկոսին 60-րդ րոպեին փոխարինեցինք: Երկու օր ժամանակ ունենք, տեսնենք ինչպես կվերակագնվի, ինչ վնասվածքներ ունենք»:

«Արթուր Միրանյանը երևի գիտեք Եվրալիգայում խաղալու փորձ ուներ: Ավելի ուժեղ թիմերի հետ էր խաղացել, քան Լիխտենշտեյնի ու գոլեր էր խփել: Մեզ երկրորդ հարձակվող էր պետք, որ գոլ կարողանար գոլ խփեր: Եթե ոչ մեծ, ապա միջազգային խաղերի փորձ ունի Արթուրը»: