Ֆուտզալի Չեմպիոնների Լիգա. «Լեոն» պարտվեց խորվաթական «Նովո Վրիեմե» թիմին

Հոկտեմբերի 9-ին՝ խորվաթական Մակարսկա քաղաքում, կայացավ Ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գլխավոր փուլի 6-րդ խմբի երկրորդ տուրի «Նովո Վրիեմե» (Խորվաթիա) – «Լեո» (Հայաստան) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը պարտվեց 3:5 հաշվով:

Գոլեր՝ Կազազիչ, 6’08՛՛, Բայրուշովիչ, 21’44՛՛, Օսրեդկար, 24’10՛՛, 37’18՛՛, 39’59՛՛ – Ֆրանսիսկո դե Կամպոս, 4’19”, 28’54՛՛, Դե Լիզ Մոտա, 39’53”

Երրորդ հանդիպումը «Լեոն» կանցկացնի հոկտեմբերի 11-ին, մրցակիցը կլինի Կիպրոսի ներկայացուցիչ «Օմոնիա» թիմը:

ffa.am