Պիկե. Երբեք չեմ հագել «Ռեալի» մարզաշապիկը. ալերգիա ունեմ դրանից

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ երբեք չի կրել իր թիմի ամենամեծ մրցակիցի՝ «Ռեալի» մարզաշապիկը.

- Ես ավելի լավ եմ խաղում, երբ ինձ սուլում են։ Մարդկանց բազմությունը, որոնք սուլում են ինձ, ավելի շատ մոտիվացնում է, քանի որ որքան լավ ես խաղում, այնքան ավելի շատ նյարդայնացնում ես նրանց։ Ինձ սուլել են նաև հավաքականում, բայց դա իմ լավագույն տարիներն էին Ազգային թիմում։

Ես երբեք չեմ հագել «Ռեալի» մարզաշապիկը: Ինձ թվում է, որ  դեպքեր եղել են, երբ «Ռեալի» ֆուտբոլիստների հետ խաղից հետո փոխվել եմ մարզաշապիկներով, բայց ես երբեք չեմ հագել դրանք: Ամեն ինչ դրա հետ կապված ալերգիա է առաջացնում,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Պիկեն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: