Մեսսի. Կուզենայի՝ Ռոնալդուն «Ռեալում» մնար

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ կցանկանար՝ «Յուվենտուսի» ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մնար Մադրիդի «Ռեալում»:

-«Ռեալը» մինչև մրցաշրջանի ավարտը պայքարելու է տիտղոսների համար, քանի որ իր կազմում շատ լավ ֆուտբոլիստներ կան: Բայց պարզ է, որ Կրիշտիանուի հեռանալը ակումբի համար ակնառու կլիներ: Ես կուզենայի, որ նա մնար «Ռեալում»: Նա յուրահատուկ բան մտցրեց մեր մրցակցության, ինչպես նաև «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև խաղերի մեջ, – Մեսսիի խոսքերն է մեջբերում RAC 1-ը:

Ի դեպ, այս մրցաշրջանում Մեսսին ակումբի մակարդակով մասնակցել է 5 հանդիպման: Նրա հաշվին գրանցված է 1 գոլ և 2 գոլային փոխանցում: Արգենտինացու և «Բարսելոնայի» միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:

Ռոնալդուն «Ռեալի» կազմում խաղում էր 2009-2018 թվականներին: Նրա տրանսֆերը  «Յուվենտուսի» համար արժեցավ 117 միլիոն եվրո: