«Անհետացել» են Ռամոսի դաջվածքները

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը զարմացրել է երկրպագուներին իր նոր լուսանկարով: 33-ամյա ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում իր մեջքի բոլոր դաջվածքներն անհետացել են:

Ընդ որում` Ռամոսը միշտ էլ հայտնի է եղել դաջվածքների հանդեպ իր մեծ սիրով: Կարիերայի ընթացքում նա ավելի քան 30 դաջվածք է արել իր ամբողջ մարմնի վրա:

Բացի այդ, ոչ այնքան վաղ արված լուսանկարում երևում է՝ Ռամոսի մեջքը պատված է դաջվածքներով: