Ֆրեդ. Պիտի լռենք ու խաղանք

ՄՅՈՒ-ի բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը մեկնաբանել է թիմի անհաջող ելույթները։ Նա կարծում է, որ դեռ կարող է բարելավվել թիմի խաղը.

- «Ման. Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստները  իրավունք ունեն քննադատել, չէ՞ որ ժամանակին նրանք այդքան տիտղոսներ են նվաճել ակումբի համար։ Մենք պետք է ուղղակի լռենք ու խաղադաշտում մեր գործն անենք։

Որոշ քննադատություններ անհեթեթ են, բայց շատերն էլ կարող են օգտակար լինել։ Ինձ դուր է գալիս կարդալ, թե մարդիկ ինչ են ասում իմ խաղի մասին։ Դրանք կարող են օգնել ինձ, որ հետո ավելի լավ խաղամ։

Ես հասկանում եմ քննադատություն: Ամեն օր, երբ գալիս եմ մարզման, մեծ տառերով տեսնում եմ ակումբի անունն ու պատասխանատվություն եմ զգում։ Հասկանում եմ, թե որքան մեծ ակումբ է ՄՅՈՒ-ն՝ իր հարուստ պատմությամբ: Ինձ դուր է գալիս կարդալ պատմության, լավագույն խաղացողների ու անցյալի կարևոր պահերի մասին։

Այս մրցաշրջանում ինը միավոր վաստակելը, իհարկե, շատ քիչ է: Մեր երկրպագուները արժանի չեն դրան,- ասել է Ֆրեդը։