Պարլոր. Օզիլի կարիերան «Արսենալում» ավարտվել է

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռեյ Պարլորը կարծում է, որ փլեյմեյքեր Մեյսութ Օզիլի  կարիերան լոնդոնյան ակումբում հնարավոր է արդեն ավարտվել է:

Վերջին երեք հանդիպումների ընթացքում Օզիլը չի ​​ընդգրկվել «Զինագործների» հայտացուցակում: Գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դա վերագրել է այն փաստին, որ մյուս խաղացողներն ավելի են արժանի հայտացուցակում ընդգրկվելուն:

30-ամյա գերմանացու փոխարեն, ով շաբաթական 350 հազար ֆունտ աշխատավարձ է ստանում,  Էմերին գերադասում է օգտագործել իր տաղանդավոր երիտասրադներին: Պարլորը կարծում է, որ Ունայիի ծրագիրը ըստ էության ճիշտ է, և իմաստ չունի այն փոխել.

-Ես շատ տպավորված եմ այս երիտասարդ խաղացողների ցուցադրած խաղով: Այս պահին այդ երիտասարդները արժանի են խաղալ ավելին, քան Օզիլը: Նրա կարիերան գուցե արդեն ավարտվել է այստեղ,- ասել է Պարլորը talkSPORT-ին: