Ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը

Հոկտեմբերի 7-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ազգային հավաքականի մարզահավաքը: Օրվա երկրորդ կեսում թիմը առաջին կարճ մարզումն անցկացրեց, որը մեծամասամբ կրում էր վերականգնողական բնույթ: Մարզմանը բացակայում էին Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Արարատ Մոնրոն և Ռումյան Հովսեփյանը, ովքեր հավաքականին կմիանան այսօր երեկոյան և վաղն առավոտյան: Կամո Հովհաննիսյանը մարզվեց անհատական ծրագրով:  

ffa.am