Շաքիրի. Ոչ մի վայրկյան չեմ զղջում

«Լիվերպուլի» վինգեր Ժերդան Շաքիրին ասել է, որ չի ափսոսում «Լիվերպուլ»  տեղափոխվելու իր որոշման համար:

2018-ի ամռանը Շակիրին հեռացավ «Սթոքից» (որը դուրս մնաց ՊԼ-ից)  և միացավ «Լիվերպուլին» 13,5 միլիոն ֆունտ արժողությամբ գործարքի արդյունքում: Սակայն մերսիսայդյան ակումբում նա երբեք չդարձավ գլխավոր խաղացող:

Այնուամենայնիվ, 27-ամյա շվեյցարացին դեռևս դրական իրողություն է տեսնում իր կարգավիճակում՝ հիշեցնելով, որ նախորդ մրցաշրջանում իր ներդրումն է ունեցել Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու գործում.

-Ես ոչ մի վայրկյան չեմ ափսոսում «Լիվերպուլ» տեղափոխվելու համար: Շատերն ինձ նախատեցին «Սթոքից» հեռանալու համար, բայց ով կարող է պարծենալ, որ Պրեմիեր լիգայից դուրս մնալուց հետո անմիջապես կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող:

Ես գիտեմ, թե ինչի եմ ընդունակ և նաև գիտեմ, որ շատ լավ եմ հարմարվել անգլիական ֆուտբոլին: «Սթոքի» կազմում ցույց տված իմ խաղով ես պայմանագիր եմ վաստակել «Լիվերպուլում» խաղալու համար: Դա ընդամենը մեկ քայլ առաջ էր իմ կարիերայում, ու շատերը կուզենային իմ տեղում լինել:

Ես մեկնարկային կազմում էի ՉԼ-ի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում, որտեղ երկու գոլ հեղինակեցի: Մի խաղ, որը ակումբի պատմության մեջ է մտել: 

Բացի այն, որ կցանկանայի ավելի հաճախ խաղալ, ես երջանիկ եմ «Լիվերպուլում»: Ես թիմում ունեմ որոշակի կարգավիճակ, քանի որ փորձառու խաղացողներից մեկն եմ: Կարծում եմ, որ  նաև առաջատարներից մեկն եմ,- ասել է Շակիրին Schweizer Illustrierte-ին: