Վենգեր. Պոգբան մոտիվացված չէ

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան պետք է բարելավի իր ֆիզիկական վիճակը և կրկին մոտիվացվի  լավ ֆուտբոլ ցուցադրելու համար:

Պոգբան, ով ներկայումս բացակայում է կոճի վնասվածքից, նոր մրցաշրջանի մեկնարկից ի վեր իր լավագույն որակները ցույց չի տվել: Ակնհայտ է, որ նա դժգոհ է՝ չկարողանալով ամռանը հեռանալ  «Օլդ Թրաֆորդից»:

Ըստ Վենգերի՝ իր 26-ամյա հայրենակիցը պետք է լուծի երկու խնդիր, որպեսզի պատասխան տա իր քննադատողներին.

- Նախ, կարծում եմ, որ մրցաշրջանի մեկնարկից ի վեր Պոլ Պոգբան լիովին չի ազատվել վնասվածքներից:
Նա ֆիզիկապես վստահ չի, բայց նա այնպիսի խաղացող է, որը  ֆիզիկական մեծ ուժ ունի: Նրա ֆիզիկական վիճակը պետք է կատարյալ լինի:
Եվ հետո, երբ խաղացողը ցանկանում է հեռանալ ակումբից, և դուք չեք թողնում նրան գնալ, դուք գիտեք, որ նախ և առաջ   կանգնում եք հարաբերությունների վերականգման գործընթացի առաջ: Սա հիմնական գործոնն է, որից տուժում է խաղը:
Բացի այդ,  ինձ թվում է, որ նա իրեն պահում է այնպես, կարծես հասկանում է, որ այս պահի դրությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» այն թիմը չէ, որը հավակնում է չեմպիոն դառնա,- ասել է Վենգերը beIN Sports-ին: