Դե Խեա. Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան քննադատել է թիմակիցներին «Նյուքասլին» պարտվելու համար:
19-ամյա Մեթյու Լոնգսթաֆի միակ գոլը  «Կարմիր սատանաների» պարտության պատճառ դարձավ:
Այս արդյունքը «Յունայթեդին» տեղափոխեց Պրեմիեր լիգայի 12-րդ հորիզոնական. այժմ թիմին հեռացման գոտում հայտնվելուց ընդամենը երկու միավոր է բաժանու: Դե Խեան դժվարանում է այս ամենը բացատրել.

-Ի՞նչ պետք է ավելացնել: Ամեն ինչ:  Շատ բաներ պետք է կատարելագործվեն:

Սա անընդունելի է, և այս ամենը մեզ հետ տեղի չի ունենում  մեկ խաղում, այլ ամբողջ մրցաշրջանում: Սա ամենադժվար ժամանակահատվածն է, ինչ այստեղ եմ: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում: Երկու հանդիպումներից նույնիսկ մեկ գոլ չենք կարողացել խփել: Ես ներողություն եմ խնդրում երկրպագուներից: Մենք ձեռքներս վայր չենք դնի:

Մենք իրական գոլային պահեր չենք ստեղծել, չնայած լավ պաշտպանվեցինք: Բայց թիմը պետք է մի քայլ առաջ կատարի: Որոշ կարևոր խաղացողներ վնասվածքներ ունեն և բացակայում են, բայց դա արդարացում չէ: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, և մենք պետք է շարունակենք շատ մարզվել, պայքարել և  հաղթել, – դե Խեայի խոսքերն է մեջբերում The Independent-ը: