Դե Բրույնե. Խնդրել եմ Կոմպանիին ինձ համար տեղ պահել «Անդերլեխտում»

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրյունեն Վենսան Կոմպանիին խնդրել է իր համար տեղ պահել «Անդերլեխտում»:

Այս ամառ Վենսանը  հեռացավ «Մանչեսթեր Սիթիից» և տեղափոխվեց «Անդերլեխտ»՝ որպես խաղացող մարզիչ:
Կեվին դե Բրյունեն կասկած չունի, որ Կոմպանին մեծ առաջընթաց է ունենալու նոր ակումբում, մասնավորապես մարզչի կարգավիճակում.
«Հուսով եմ, որ Կոմպանիի կարիերան «Անդերլեխտում» նույնքան զարմանալի կլինի, որքան «Սիթիում»: Ես արդեն ասել եմ նրան, որ ինձ համար տեղ պահի իր թիմում: Ես կժամանեմ այնտեղ մեկ տարուց կամ գուցե 7, չգիտեմ, թե երբ եմ ավարտելու կարիերաս «Մանչեսթեր Սիթիում», – ասել է դե Բրյունեն: