Կոստա. Չեմ փորձել համոզել Գրիզմանին

 «Ատլետիկոյի»  հարձակվող Դիեգո Կոստան  իր կարծիքն է հայտնել Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին.
- Ես չեմ փորձել հետ պահել  Անտուանին  այս որոշումից: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անելու այն, ինչը անհրաժեշտ է համարում: Երբ ժամանակին ես հասկացա, որ ավելի լավ կլինի փոխել ակումբը, ես գնացի «Չելսի»: Այնտեղ ինձ հաջողվեց երջանիկ զգալ: Երբեմն բոլորի կյանքում գալիս է մի պահ, երբ ձեզ հարկավոր է նոր մարտահրավեր:

Գրիզմանը երկար ժամանակ ցանկանում էր «Բարսելոնայի» խաղացող դառնալ, և նա ստացավ այն, ինչ ցանկանում էր: Նա ուրախ էր, երբ տեղափոխվեց: Անտուանը ​​վաղուց երազում էր խաղալ Սուարեսի և Մեսսիի հետ: Ինչ-որ առումով մենք տխրեցինք, երբ նա հեռացավ մեզնից, բայց միևնույն ժամանակ,  բոլորս ուրախ էինք, որ  նրա հետ նույն թիմում ենք խաղացել,- ասել է Դիեգո Կոստան: