Պիազոնը ուզում է հեռանալ «Չելսիից», քանի որ հոգնել է անդադար վարձակալություններից

Լուկաս Պիազոնը 2011 թվականին Սան Պաուլոյից տեղափոխվեց «Չելսի»: 2012-ին ընդամենը երեք հանդիպում անցկացրեց առաջին թիմի կազմում: Դրանով ավարտվեցին «Կապույտների» կազմում նրա ելույթները. այդ ժամանակ բրազիլացին անընդհատ հրաժարվում էր վարձակալությունից: Բայց հետո սկսեց «շրջագայել» ողջ Եվրոպայով:

Վերջերս Լուկասը նորացրեց իր պայմանագիրը «Չելսիի»ի հետ, իսկ հետո վարձակալական պայմանագիր կնքեց «Ռիո Ավեի» հետ: Սակայն քիչ հավանական է, որ բրազիլացին պայմանագիրը կրկին կերկարաձգի լոնդոնյան ակումբի հետ.

-  «Չելսիում» իմ ժամանակն արդեն ավարտված է: Ես 25 տարեկան եմ և մեկից ավելի անգամ վարձակալությամբ այլ ակումբներ եմ տեղափոխվել: 2011 թվականից եղել եմ «Չելսիի» կազմում և այդ օրվանից ճանապարհորդել եմ գրեթե ամբողջ Եվրոպայով: Հոգնել եմ այստեղ և այնտեղ խաղալուց: Ինձ պետք է մի տեղ, որտեղ ես կզգամ ինչպես տանը: Ցանկանում եմ այնպիսի զգացողություն ունենալ, որ ամառային արձակուրդներից հետո վերադառնում եմ ինձ ծանոթ վայրը: Կարող եմ մի ակումբում լավ մրցաշրջան անցկացնել, բայց հետո վերադառնում եմ «Չելսի»: Բայց ես պարզապես չեմ կարող դրա համար մեղադրել «Չելսիին»: Ես ինքս եմ համաձայնել դրան: Այս իրավիճակն ինձ համար արդեն անիմաստ է, – Լուկասի խոսքերն է մեջբերում  A Bola-ն:

Հիշեցնենք, որ Պիազոնին հաջողվել է վարձակալական հիմունքներով խաղալ «Մալագայի», «Վիտեսի», «Այնտրախտի», «Ռեդինգի», «Ֆուլհեմի» և «Կիևոյի» կազմերում: Նա կարող է իր դեբյուտը «Ռիո Ավեի» կազմում  կատարել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, «Տոնդելայի» դեմ խաղում: