Կլոպ. Տիտղոսներն ինձ չեն մոտիվացնում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ տիտղոսները իր համար մոտիվացիայի աղբյուր չեն:

Անցած մրցաշրջանում Կլոպը վերջապես նվաճեց  «Լիվերպուլի» կազմում իր առաջին գավաթը՝ թույլ տալով «Կարմիրներին» ապահովելու պատմության մեջ  Չեմպիոնների լիգայի իրենց վեցերորդ գավաթը:

Այս մրցաշրջանում մերսիսայդյան ակումբն արդեն նվաճել է Եվրոպայի սուպերգավաթը և շարունակում է առաջատար լինել Պրեմիեր լիգայում, բայց Յուրգենն իրեն չի համարում գավաթային կոլեկցիոներ, ինչպես Խոսեպ Գվարդիոլան կամ Ժոզե Մոուրինյոն:

- Գավաթները երբեք ինձ համար մոտիվացիայի աղբյուր չեն եղել: Ես ուզում եմ հաղթել յուրաքանչյուր խաղում և օրեցօր ավելի կատարելագործել իմ խաղացողներին:
Անցյալ տարի մենք շատ մոտ էինք ՊԼ տիտղոսին: Երբ ամբողջ մրցաշրջանում աշխատում ես ու տիտղոսը բաց թողնում ընդամենը մեկ հանդիպման պատճառով, դա շատ դաժան է: Բայց դա նաև ստիպում է հասկանալ, որ իմ թիմը շատ զորեղ է: Այո, Պրեմիեր լիգայի տիտղոսը հիանալի գրավական կլինի այն ծանր աշխատանքի, որը մենք անում ենք երկար տարիներ,- Կլոպի խոսքերն է մեջբերում Daily Express- ը: