Ալեքսանդր Յեուլեն համալրել է «Լոռին»

Վանաձորի «Լոռիի» շարքերն է համալրել կոտդիվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յեուլեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Թունիսի ուժեղագույն լիգան ներկայացնող «Տատաուինը»։ Նորեկի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Նշվում է, որ Յեուլեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լոռիի» վերջին ձեռքբերումն է։