Աբրահամ. Մայրս լաց եղավ, երբ լսեց իմ հասցեին հնչող ռասսիստական արտահայտությունները

«Չելսիի» հարձակվողը պատմել է, թե որքան դժվար է իր ծնողների համար լսել որդու հասցեին հնչող ռասսիստական արտահայտությունները:

Թեմմի Աբրահամը հիշել է, թե ինչ եղավ հետո, երբ չիրացրեց 11-մետրանոցը «Լիվերպուլի» դարպասին.

-Հիշում եմ, թե ինչ եմ խոսել մայրիկի հետ: Այդ պահին նրա աչքերը արցունքների մեջ էին: Նրան չափազանց տհաճ էր լսել այն ամենը, ինչ հնչում էր իմ հասցեին:

Ինչ վերաբերում է ինձ, կարող եմ ասել, որ ես միշտ ուժեղ բնավորություն ունեմ, այնպես որ մեր պարտության  պատճառով որևէ ճնշում չեմ զգացել: Բայց միշտ պետք է հիշել, որ ձեր սիրելիները կարող են այլ կերպ արձագանքել նման բաներին:

Չիրացված 11-մետրանոցից հետո ես ինձ ջախջախված էի զգում, բայց Ֆրենկ Լեմպարդը կանգնեց իմ կողքին, քաջալերեց, նույնը նաև իմ թիմակիցները: Հաճելի էր նման աջակցությունը,- նշել է Աբրահամը: