Մարադոնա. Ես օգնել եմ Մեսսիին տուգանայինները ճիշտ իրացնել

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարծում է, որ հենց ինքն է օգնել «Ալբիսելեստեի» ավագին կատարելագործել տուգանքներից կատարած հարվածի ճշգրտությունը: Դիեգո Մարադոնան պատմել է նաև, թե ինչ խորհուրդ է տվել Լիոնել Մեսիին.

-Ինձ հաջողվել է մարզել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին՝ Լեո Մեսսին: Ոչ ոք չէր կարողանա ինձ համոզել, որ կարելի է անցնել հինգ պաշտպանների դիմադրությանը, բայց նա կարողացել է, ու դա իսկական ֆենոմենալ երևույթ է: Սակայն նրա խաղում թերությունը տուգանային իրացնելն էր: Յուրաքանչյուր ուսումնական դասընթացն ավարտելուց հետո ես նրան հանձնարարում էի լրացուցիչ պարապել՝ մշակելով այս տարրը: Իսկ նա անընդհատ հարվածում էր դարպասաձողին:

Երբ Լիոնելը խորհուրդ հարցրեց ինձնից, ես  ասացի, որ  պարզապես պետք է հարված կատարել գնդակի կենտրոնին: Ես նրան օգնեցի ավելի վստահ լինել, և այժմ նա երբեք չի վրիպում տուգանայիններից,- ասել է Դիեգո Մարադոնան: