Սիլվա. ՊՍԺ-ն դեռ հավատում է Նեյմարին

ՊՍԺ-ի ավագը կարծում է, որ իր հայրենակիցը կարող է վերադառնալ նախկին մակարդակին:

Տիագո Սիլվան վստահ է, որ Նեյմարի բախումը ՊՍԺ-ի ղեկավարների հետ արդեն անցյալում է, և այժմ խաղացողը կկարողանա «Պարկ դե Պրինսում» ցուցադրել  պատշաճ մակարդակ.

-Նեյմարը գիտի, որ սխալ է թույլ տվել, բայց ֆուտբոլիստը գիտակցաբար չգնաց դիմակայության: Այս տղան հմտությունների զարմանալի մակարդակ ունի: Ես ակնկալում եմ, որ Ֆրանսիայում նա ֆենոմենալ մրցաշրջան կունենա: Ես կցանկանայի, որ մենք եզակի հաջողություն ունենանք, չէ՞ որ այս տարի թիմը նշելու է իր 50-ամյակը:

Թոմաս Տուխելը նախկինում հայտնել է, որ  վստահում է Նեյմարին: Վերջինս լավ կարող էր հանդես գալ «Մետցի» հետ վերջերս կայացած խաղին: Սակայն տրանսֆերային շուկայի հետ կապված իրավիճակը նրան թույլ չտվեց խաղալ: Մարզչական շտաբը վստահաբար հավատում է Նեյմարին,- ասել է Տիագո Սիլվան: