Ռամոս. Միշտ ուրախ կլինեմ ողջունել Պոգբային «Սանտյագո Բերնաբեուում»

Մադրիդի «Ռեալի» ավագը չի թաքցնում իր ցանկությունը մեկ թիմում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:

Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ միշտ էլ ուրախ կլինի ողջունել նրան «Սանտիագո Բեռնաբեուում»:

-Կարծում եմ, որ այնպիսի մեծ ակումբի դռները, ինչպիսին «Ռեալինն» է, միշտ բաց են մնալու հիանալի խաղացողների առջև: Ես Պոգբային համարում եմ մեր ժամանակների հիանալի խաղացողներից մեկը:

Պոլը նման չէ իր դիրքի շատ այլ ֆուտբոլիստների: Նրան հաջողվել է ցույց տալ իր կարևորությունը «Յուվենտուսում», իսկ այժմ առանցքային ֆիգուր է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Նա լուրջ ազդեցություն ունի թիմի հարձակման վրա՝ փոխելով խաղի ելքը: Բացի այդ Պոգբան զարմանալի ֆիզիկական տվյալներ ունի,- ասել է Սերխիո Ռամոսը: